• info@crownchemical.am | info@aran.am
  • ՀՀ, Երևան, Գարեգին Նժդեհ փ․ 37/10

Լողավազանի Ներկ

Նկարագրություն

Ջրային հիմքով` ակրիլային խեժերից  պատրաստված, հիանալի առաձգականությամբ  օժտված ներկ` նախատեսված ջրի հետ մշտական շփման մեջ գտնվող  մակերեսների պաշտպանության համար: Ներկը առանձնանում է հիանալի ջրակայունությամբ, առաձգականությամբ, երկարակեցությամբ  և  ուժեղ կպչողունականությամբ, ինչպես նաև  գերազանց  դիմացկունությամբ  եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

Նախատեսված է

Ջրի հետ մշտական շփման մեջ գտնվող  բետոնային, ցեմենտային, մետաղական և այլ մակերեսների  ներկման համար: Ներկը օգտագործվում է լողավազանների, դեկորատիվ, տեխնիկականան, արդյունաբերական, հակահրդեհային, և այլ նշանակության ջրավազաների ներկման համար՝ ապահովելով ներկվող մակերեսներին պաշտպանվածություն և հաղորդելով դեկորատիվ հատկություններ:

Առավելությունները
  •     Ձևավորում է անջրաթափանցիկ էլաստիկ ծածկույթ
  • Օժտված է մաքրող և ախտահանող միջոցների նկատմամամբ բարձր   դիմադրողականությամբ
  •     Չի վնասում ջրային օրգանիզմներին
  •     Ապահովում է արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն
  •     Ներկըչիպարունակում կապար և այլ թունավոր նյութեր:
Ծախսը

6-8 մ² / կգ (մեկ շերտի դեպքում)

Չորացման ժամանակը

մինչև 2 ժամ, հաջորդ շերտը կարելի է ներկել 4 ժամ հետո

Գույնը

կապույտ

Օգտագործման եղանակը

մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու, կեղտի  և հին ներկի մնացորդներից: Մակերեսը ներկել վրձնով, գլանիկով կամ հեղուկացրիչի միջոցով: Մակերեսը ներկել +5˚C ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Պահպանման պայմանները

պահել փակ վիճակում,  չոր տեղում  +5 °C ոչ ցածր ջերմաստիճանում:

Պահպանման ժամկետը

արտադրության օրվանից 36 ամիս:

Փաթեթավորում

1 կգ, 4 կգ, 20 կգ

կատեգորիա

Կիսվել