Banner-bg

Մեր մասին

“Քրաուն Քեմիքալ” ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և այսօր հանդիսանում է քիմիական արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում:Քրաուն Քեմիքալ ընկերության կողմից նորամուծությունների ներդրումը, որակը և մատչելի գինը հանդիսանում են նոր շուկաների և հաճախորդների ձեռքբերման գրավականը:

Յուրաքանչյուր տարի ընկերությունն ավելացնում է իր տեսականին: Այսօր արդեն այն ներառում է վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, ջրամեկուսիչ նյութեր, բետոնի հավելանյութեր:

Banner-Slider-Image-4
Img-min
Banner-Slider-Image-2

Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:

Ընկերության կարևորագույն սկզբունքներն են` դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, մշտապես ավելացող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին, թափանցիկ գործունեություն:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է սպառողներին մատուցել կայուն և բարձր որակ, մրցունակ գների կիրառմամբ: Ձեռք բերել նոր գործընկերներ և մեր հաճախորդին պարգևել գնման լավագույն փորձը:

Մեր տեսլականը

Մեր տեսլականն Է՝ հիմնվելով տարիների փորձի և միևնույն ժամանակ օգտագործելով նորանոր տեխնոլոգիաներ, ստեղծել այնպիսի բարիք, որը հիմնովին կփոխի սպառողների կյանքը:

ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ

<<Քրաուն Քեմիքլ>> ընկերության արտադրանքի սպառողները մշտապես արտահայտում են իրենց գոհունակությունն ապրանքների մատչելի գների, բարձր որակի և լայն տեսականու վերաբերյալ:

<< Քրաուն Քեմիկալ >> ապրանքանիշը,  սպառողների և հաճախորդների կողմից, մշտապես արժանանում է բարձր գնահատականի  : Նրանք հատկապես նշում են  արտադրատեսակների առավելագույն որակը, հուսալիությունը գործածման ժամանակ,պռակտիկ կիրառելիությունը և լայն տեսականին :

Մեր Գործընկերները

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Էլ. հասցե.

info@crownchemical.am

info@aran.am

sales@aran.am

 

Հեռախոսահամար.

(+37494)521622

(+37410)440322

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

ՀՀ, Երևան, Գարեգին Նժդեհ 37/10, 15 տարածք

ՍՈՑ. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ