
Նկարագրություն
Նաիրիտ սոսինձը սինթետիկ, կիսաթափանցիկ, դեղնավուն երանգով լուծույթ է: Ստեղծում է հուսալի-ամուր կապակցում, որը դիմանում է միջավայրի ազդեցություններին: Միջոցն ընդունակ է ամուր սոսնձել ռետինե, կաշվե, գործվածքային, փայտե, մետաղական, պոլիվինիլքլորիդային նյութեր: Սոսնձաշերտն առանձնանում է հերմետիկությամբ, ջրակայունությամբ: Նաիրիտ սոսինձը նախատեսված է կոշիկի արտադրության, ինչպես նաև ռետինե, բնական-սինթետիկ կաշիների, երեսպատումների, ներդիրների սոսնձման համար: Օգտագործվում է նաև կահույքի, ավտոմոբիլային-շինարարական արդյունաբերության մեջ: Սինթետիկ կաուչուկից է, կոնտակտային, մի կոմպոնենտային:
Օգտագործման Եղանակը
Օգտագործելուց առաջ սոսինձը լավ թափահարել: Հարթ նյութերի մակերեսները մաքրել հղկաթղթով, հետո բարակ շերտով ծածկել սոսնձով: Երկու սոսնձվող մակերեսները սոսնձել, ընդ որում ներծծող մակերեսները կրկնակի, երկրորդ անգամ՝ 20 րոպե հետո:
Պահպանման Պայմանները
Պահել սենյակային ջերմաստիճանում, փակ վիճակում:
Պիտանելիության Ժամկետը
2 տարի արտադրման օրվանից: