
Նկարագրություն
Ջրային հիմքով` ակրիլային խեժերից պատրաստված, հիանալի առաձգականությամբ օժտված ներկ` նախատեսված ջրի հետ մշտական շփման մեջ գտնվող մակերեսների պաշտպանության համար: Ներկը առանձնանում է հիանալի ջրակայունությամբ, առաձգականությամբ, երկարակեցությամբ և ուժեղ կպչողունականությամբ, ինչպես նաև գերազանց դիմացկունությամբ եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
Նախատեսված է
Ջրի հետ մշտական շփման մեջ գտնվող բետոնային, ցեմենտային, մետաղական և այլ մակերեսների ներկման համար: Ներկը օգտագործվում է լողավազանների, դեկորատիվ, տեխնիկականան, արդյունաբերական, հակահրդեհային, և այլ նշանակության ջրավազաների ներկման համար՝ ապահովելով ներկվող մակերեսներին պաշտպանվածություն և հաղորդելով դեկորատիվ հատկություններ:
Առավելություններ
- Ձևավորում է անջրաթափանցիկ էլաստիկ ծածկույթ
- Օժտված է մաքրող և ախտահանող միջոցների նկատմամամբ բարձր դիմադրողականությամբ
- Չի վնասում ջրային օրգանիզմներին
- Ապահովում է արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն
- Ներկը չի պարունակում կապար և այլ թունավոր նյութեր:
Ծախսը
6-8 մ² / կգ (մեկ շերտի դեպքում)
Չորացման Ժամանակը
Մինչև 2 ժամ, հաջորդ շերտը կարելի է ներկել 4 ժամ հետո
Գույնը
Կապույտ
Օգտագործման Եղանակը
Մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու, կեղտի և հին ներկի մնացորդներից: Մակերեսը ներկել վրձնով, գլանիկով կամ հեղուկացրիչի միջոցով: Մակերեսը ներկել +5˚C ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Պահպանման Պայմանները
Պահել փակ վիճակում, չոր տեղում +5°C ոչ ցածր ջերմաստիճանում:
Պիտանելիության Ժամկետը
Արտադրության օրվանից 36 ամիս:
Փաթեթավորումը
1 կգ, 5 կգ, 10 կգ, 20 կգ