Արտադրանք
Էկո արտադրանք
Ջրային հիմքով մանրահատակի լաք (պոլիուրետանային)

Ջրային հիմքով մանրահատակի լաք (պոլիուրետանային)
Էկոլոգիապես մաքուր արտադրանք

Նշանակությունը`
Լաքը նախատեսված է մանրահատակի, ինչպես նաև բոլոր տեսակի փայտյա իրերի լաքապատման համար: Թույլ հոտով, շուտ չորացող (պոլիուրետանային) լաք ներքին աշխատանքների համար:
Ծախսը 8-10մ²/լ մեկ շերտով պատելու համար:
Օգտագործման եղանակը.
Օգտագործելուց առաջ խառնել:
Լաքապատվող մակերեսը գրունտով չպատել, այն պետք է լինի հարթ, մաքուր, չոր և յուղազրկված:
•    Օգտագործել +8°C-ից ոչ պակաս ջերմաստիճանային պայմաններում:
•    Անհրաժեշտության դեպքում լաքը նոսրացնել ջրով:
•    Լաքապատել 3 և ավելի շերտով: Առաջին շերտը խորհուրդ է տրվում հղկել:
•    Օգտագործված գործիքները անմիջապես լվանալ ջրով:
•    Պիտանելիության ժամկետը` 1 տարի +5°C - +30°C ջերմաստիճանի պայմաններում, փաթեթավորված վիճակում:

Փաթեթավորումը` 4լ: