Արտադրանք
Նոր արտադրանք
Ջրային հիմքով մանրահատակի լաք (պոլիուրետանային)

Ջրային հիմքով մանրահատակի լաք (պոլիուրետանային)
Էկոլոգիապես մաքուր արտադրանք


Նշանակությունը`

Լաքը նախատեսված է մանրահատակի, ինչպես նաև բոլոր տեսակի փայտյա իրերի լաքապատման համար:
Թույլ հոտով, շուտ չորացող (պոլիուրետանային) լաք ներքին աշխատանքների համար:
Օգտագործման եղանակը`
Օգտագործելուց առաջ խառնել:
Լաքապատվող մակերեսը գրունտով չպատել, այն պետք է լինի հարթ, մաքուր, չոր և յուղազրկված:
•Օգտագործել +8°C-ից ոչ պակաս ջերմաստիճանային պայմաններում:
•Անհրաժեշտության դեպքում լաքը նոսրացնել ջրով:
•Լաքապատել 3 և ավելի շերտով: Առաջին շերտը խորհուրդ է տրվում հղկել:
•Միջին ծախսը 8-10մ²/լ մեկ շերտով պատելու համար:
•Օգտագործված գործիքները անմիջապես լվանալ ջրով:
•Պիտանելիության ժամկետը` 1 տարի +5°C - +30°C ջերմաստիճանի պայմաններում, փաթեթավորված վիճակում:
Փաթեթավորումը` 1կգ, 3կգ: