
Նկարագրություն
ROOF-FIX-ը տանիքների համար նախատեսված հիանալի առաձգականություն (էլաստիկություն) ունեցող պատրաստի ակրիլային հիմքով ջրամեկուսիչ ծածկույթ է: ROOF-FIX – ն օժտված է գերազանց կպչողունականությամբ ինչպես նոր, այնպես էլ հին բետոնային, բիտումային, կղմինդրե և այլ մակերեսներին: ROOF-FIX – ը պահպանում է իր ճկունությունը երկար ժամանակ և իդեալական է ծայրահեղ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում: Կիրառումից հետո առաջացնում է էլաստիկ ծածկույթ, որը ապահովում է հուսալի ջրամեկուսացում և կառուցվածքների պաշտպանություն, ինչպես նաև ձեռք է բերում քիմիական նյութերի, մթնոլորտային աղտոտման, ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ դիմադրության բարձր մակարդակ:
Կապակցող՝ ակրիլային պոլիմերներ
Առավելություններ
- պարզ և արագ կիրառելի պատրաստի ջրամեկուսիչ է,
- օժտված է բարձր ճկունությամբ, և գերազանց կայունութուն է դրսևորում մթնոլորտային ջերմաստիճանի տատանումներին,
- անջրաթափանցիկ, առանց եզրագծերի և խոռոչների ծածկույթ է,
- թույլ է տալիս մակերեսին «շնչել», և միեւնույն ժամանակ չի կորցնում նախնական կպչողունականությունը,
- չի ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման,
- կիրառումից հետո ծածկույթը պահպանում է իր հատկությունները՝ -45°C-ից + 60°C ջերմաստիճանում:
Չորացման Ժամանակը
4-6 ժամ մեկ շերտով
Ծախսը
1.0 կգ / մ², 1 մմ հաստությամբ
Գույնը
Սպիտակ, մոխրագույն, կապույտ: Այլ գույները հասանելի են կախված պատվերի քանակությունից
Օգտագործման Եղանակը
ROOF-FIX – ը նախատեսված է որպես ջրամեկուսիչ ծածկույթ նոր և հին բետոնային, բիտումային, կղմինդրե և այլ մակերեսների համար:
ROOF-FIX – ը քսելուց առաջ համոզվել, որ մակերեսը զերծ է փոշու, կեղտի, յուղի և այլ տիպի մնացորդներից: Նախքան աշխատանքներն սկսելը անհրաժեշտ է մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Մակերեսին առկա ճաքերն ու անցքերն անհրաժետ է նախօրոք մշակել: ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԿԱՊԱՐ ԵՒ ԱՅԼ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ՈՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՉԻ ԱՂՏՈՏՎՈՒՄ ՋՈՒՐԸ:
Օգտագործելուց առաջ լավ խառնել, մինչև միատարր հեղուկի ստանալը: Քսել գլանակով կամ վրձնով: Թույլ հատվածների ամրապնդման համար օգտագործել համապատասխան ցանցեր:
ROOF-FIX – ը պետք է քսել ամբողջովին չոր մակերեւույթի վրա: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
Խուսափեք աչքերի եւ մաշկի հետ երկար շփումից:
Պիտանելիության Ժամկետը
Պահել տարաները փակ վիճակում +5°C–ից +40°C ջերմաստիճանում, մաքուր և չոր տեղում: Պահպանման ժամկետը` 36 ամիս գործարանային փաթեթավորմամբ և չոր պայմաններում՝ պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից և սառեցումից:
Փաթեթավորումը
5 կգ և 20 կգ պլաստասե դույլերով: