• info@crownchemical.am | info@aran.am
  • ՀՀ, Երևան, Գարեգին Նժդեհ փ․ 37/10

ULTRA-FLEX - Հեղուկ ջրամեկուսիչ ծածկույթ

Նշանակությունը

Ultra-FLEX-ը  մեծ ճկունություն ունեցող (էլաստիկ) պատրաստի ակրիլային հիմքով ջրամեկուսիչ ծածկույթ է: Կարելի է օգտագործել որպես ջրամեկուսիչ ծածկույթ կերամիկական սալիկներն սոսնձելուց առաջ:

Կիրառումից հետո առաջացնում է էլաստիկ ծածկույթ՝  օժտված  գերազանց կպչողունականությամբ ցեմենտ-ավազային, գիպսաստվարաթղթային, փայտաթեփային (ԴՍՊ), բետոնային և կավե մակերեսներին: Չորանալուց հետո այն դառնում է անջրաթափանցիկ: Նվազեցնում է ճաքերի և խոռոչների առաջացումը: Խորհուրդ չի տրվում օգտագործել այն մակերեսներում, որոնք գտնվում է ջրի ճնշման ազդեցության տակ (օրինակ՝ լողավազներ):

Մակերեսը պետք է լինի հարթ, կայուն և չոր` զերծ  փոշու, կեղտի, յուղի  և այլ տիպի մնացորդներից: Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է մշակել թույլ հատվածները: Մակերեսին առկա ճաքերն ու անցքերն անհրաժետ է նախօրոք փակել և հավասարեցնել: Նոր կառուցվող մակերեսներին  քսել լիովին ամրանալուց հետո:

Ծածկույթի նվազագույն հաստությունը` 1.5 մմ: Lավագույն հաստությունը` 1.5 – 2.5 մմ:

Անվտանգության կանոնների պահպանումը

Խուսափեք աչքերի եւ մաշկի հետ երկար շփումից:

Ծախսը

1.5 կգ /մ2

Մաքրման միջոց

Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:

Գույնը

կապույտ

Սալիկների սոսնձում

24 ժամվա ընթացքում:

Օգտագործման եղանակը

Աշխատանքը պետք է իրականացվեն  + 5°C- ից + 30°C ջերմաստիճանի պայմաններում: Օգտագործելուց առաջ լավ խառնել, մինչև միատարր հեղուկի ստանալը: Չի թուլատրվում ավելացնել ջուր կամ այլ նյութեր: Անհրաժեշտ է քսել առնվազն 2 շերտով՝ կիրառելով գլանիկ կամ վրձին: Երկրորդ շերտը քսել 4 ժամ հետո՝ առաջին շերտին ուղղահայաց:

ULTRA-FLEX – ը պետք է քսել ամբողջովին չոր մակերեւույթի վրա:

Պահպանման ժամկետը

Պահել տարաները փակ վիճակում +5 °C – +40 °C ջերմաստիճանում, մաքուր և չոր տեղում: Պահպանման ժամկետը`  36 ամիս գործարանային փաթեթավորմամբ և չոր պայմաններում՝ պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից և սառեցումից:

Փաթեթավորումը

ULTRA – FLEX- ն արտադրվում է պլաստիկ դույլերով՝ 1 կգ, 3,5 կգ եւ 5 կգ:

կատեգորիա

Կիսվել