
Նկարագրություն
Ultra-FLEX-ը մեծ ճկունություն ունեցող (էլաստիկ) պատրաստի ակրիլային հիմքով ջրամեկուսիչ ծածկույթ է: Կարելի է օգտագործել որպես ջրամեկուսիչ ծածկույթ կերամիկական սալիկներն սոսնձելուց առաջ:
Կիրառումից հետո առաջացնում է էլաստիկ ծածկույթ՝ օժտված գերազանց կպչողունականությամբ ցեմենտ-ավազային, գիպսաստվարաթղթային, փայտաթեփային (ԴՍՊ), բետոնային և կավե մակերեսներին: Չորանալուց հետո այն դառնում է անջրաթափանցիկ: Նվազեցնում է ճաքերի և խոռոչների առաջացումը: Խորհուրդ չի տրվում օգտագործել այն մակերեսներում, որոնք գտնվում է ջրի ճնշման ազդեցության տակ (օրինակ՝ լողավազներ):
Մակերեսը պետք է լինի հարթ, կայուն և չոր` զերծ փոշու, կեղտի, յուղի և այլ տիպի մնացորդներից: Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է մշակել թույլ հատվածները: Մակերեսին առկա ճաքերն ու անցքերն անհրաժետ է նախօրոք փակել և հավասարեցնել: Նոր կառուցվող մակերեսներին քսել լիովին ամրանալուց հետո:
Ծածկույթի նվազագույն հաստությունը` 1.5 մմ: Lավագույն հաստությունը` 1.5 – 2.5 մմ:
Անվտանգության Կանոնների Պահպանումը
Խուսափեք աչքերի եւ մաշկի հետ երկար շփումից:
Ծախսը
1.5 կգ /մ2
Մաքրման Միջոց
Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
Գույնը
Կապույտ
Սալիկների Սոսնձում
24 ժամվա ընթացքում:
Օգտագործման Եղանակը
Աշխատանքը պետք է իրականացվեն +5°C- ից + 30°C ջերմաստիճանի պայմաններում: Օգտագործելուց առաջ լավ խառնել, մինչև միատարր հեղուկի ստանալը: Չի թուլատրվում ավելացնել ջուր կամ այլ նյութեր: Անհրաժեշտ է քսել առնվազն 2 շերտով՝ կիրառելով գլանիկ կամ վրձին: Երկրորդ շերտը քսել 4 ժամ հետո՝ առաջին շերտին ուղղահայաց:
ULTRA-FLEX – ը պետք է քսել ամբողջովին չոր մակերեւույթի վրա:
Պիտանելիության Ժամկետը
Պահել տարաները փակ վիճակում +5 °C – +40 °C ջերմաստիճանում, մաքուր և չոր տեղում: Պահպանման ժամկետը` 36 ամիս գործարանային փաթեթավորմամբ և չոր պայմաններում՝ պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից և սառեցումից:
Փաթեթավորումը
ULTRA – FLEX- ն արտադրվում է պլաստիկ դույլերով՝ 1կգ, 3.5կգ և 5կգ