Crown Z150 ջրամեկուսիչը 100% հերմետիկ հատկությամբ կաթնագույն հեղուկ է, որը հստակ փոխարինում է բիտումին և ավանդական ջրամեկուսիչներին, չորանալուց հետո այն դառնում է ամբողջովին անգույն մակերեսի վրա:
Z150-ը էկոլոգիապես մաքուր է , չորանալուց հետո, կարող է դիմակայել -750C –ից մինչև +3500C, ջերմաստիճանային պայմաններում։ Ունի բարձր դիմացկունություն լվացող միջոցների, ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Z150-ը պաշտպանում է մակերեսը բակտերիաներից այն խոչնդոտ է հանդիսանում նմանատիպ գոյացությունների առաջացմանը։ Այն հեշտությամբ հանդուրժում է ջրի բարձր ճնշումը և հայտնի է որպես մեկուսիչ, նույնիսկ արդյունաբերական ոլորտում:Կարելի է օգտագործել վրձինով, գլանակով, հեղուկացրիչով, Z150-ը կարող է կիրառվել թափանցելի մակերևույթների վրա, ինչպիսիք են Ցեմենտը, Բետոնը, Քարը, Կիրը, Աղյուսը, Փայտը և այլն։Այս նյութը հաճախ օգտագործվում է որպես ավարտական ծածկույթ՝ լողավազանների, շենքերի ճակատների, բետոնե խմելու ջրի ավազանների կամ տանիքների և ավտոկայանատեղերի վերջնական ծածկույթի մեկուսացման համար: Z150-ը կարող է օգտագործվել 300 միկրոնից մինչև 5 մմ հաստությամբ։ Ակնհայտ է, որ արտադրանքի օգտագործումը անթափանց մակերևույթների վրա, ինչպիսիք են հղկված և նախապես մշակված քարերը, կերամիկապատ և սալիկապատ մակերեսները, յուղաներկով կամ հավելումներով պատված բոլոր մակերեսները (նոսրացուցիչներ, բիտում, իզոգում և այլ նավթամթերք) ուղղակիորեն հնարավոր չէ: Հետեւաբար, այդպիսի շերտերը պետք է հեռացվեն նախքան Z150-ի օգտագործումը: Իր բարձր ջրամեկուսիչ հզորության և ջրի բարձր ճնշման նկատմամբ դիմադրության շնորհիվ Z150 արտադրանքն ունի ամենաբարձր սպառումը և կիրառումը մասնագիտացված մեկուսացման ոլորտում: