
Նկարագրություն
Ջրային հիմքով ակրիլային լաքը նախատեսված է տարբեր տեսակի փայտե, ինչպես նաև արհեստական և բնական քարե կառուցվածքների (գրանիտ, մարմար, տուֆ, բետոն, աղյուս, սվաղ և այլն) ջրից, անձրևից, աղտոտված օդից և այլ գործոնների անմիջական ազդեցությունից պաշտպանելու համար: Լաքը նախատեսված է արտաքին և ներքին աշխատանքների համար:
Առավելություններ
Չորանալուց հետո ձևավորում է թափանցիկ, էլաստիկ (ճկուն) ծածկույթ՝ օժտված գերազանց դիմացկունությամբ եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Լաքապատ ծածկույթը ապահովում է կառուցվածքի պաշտպանվածություն, երկարակեցություն, անջրաթափանցիկություն՝ պահպանելով դեկորատիվ հատկությունները:
Բաղադրություն
Մոդիֆիկացված ակրլիլային սոպոլիմեր
Չորացում
Կիրառումից հետո 1 ժամվա ընթացքում լաքը դադարում է կպչել ձեռքին: Ամբողջ չորացումը տեղի է ունենում 24 ժամ հետո:
Մակերեսի Նախապատրաստում
Լաքապատվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու, կեղտի և այլ տիպի մնացորդներից: Ավելի դեկորատիվ էֆեկտ ստանալու համար, լաքապատվող մակերեսը խորհուրդ է տրվում նախապես հղկել:
Ծախս
100 – 160 գ/մ² (մեկ շերտի դեպքում)
Օգտագործման Եղանակը
Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանիկով կամ հեղուկացրիչով: Լաքապատման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Պահպանման Պայմանները
Պահել փակ վիճակում, + 5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 24 ամիս:
Առողջապահություն և անվտանգություն
Խուսափեք աչքերի եւ մաշկի հետ շփումից:
Փաթեթավորումը
1կգ, 3կգ