
Նկարագրություն
Ալկիդային խեժի հիմքի վրա, արագ չորացող, ունի լավ կպչողականություն, առաջացնում է էլաստիկ թաղանթ: Կայուն է խոնավության և աղի ջրի նկատմամբ: Չի պարունակում կապար և այլ թունավոր նյութեր:
Անվտանգության Կանոնների Պահպանումը
- Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում
- Հեռու պահել երեխաներից
- Խուսափել աչքերի հետ շփումից
- Չլցնել կոյուղու մեջ
- Դյուրավառ է:
Գույները
Մոխրագույն, սպիտակ, սև, կարմիր, շականակագույն
Օգտագործման Եղանակը
Կիրառվում է տարբեր արտաքին և ներքին մետաղյա մակերեսներ, պողպատյա կոնստրուկցիաներ, կամուրջներ, խողովակներ, աստիճաններ և այլն ներկելու, կոռոզիայից պաշտպանելու համար:
Մակերեսը մաքրել կեղտի, յուղի, հին ներկի շերտերից մետաղյա խոզանակով կամ որևէ այլ եղանակով:
Մակերեսը ներկել վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով: Ներկել 2 շերտով՝ 8 ժամ ընդմիջումով:
+20 ° С պայմաններում չորանում է 90 րոպե, լրիվ չորանում է 12 ժամում:
Ծախսը
10 քմ/լ 1 շերտի դեպքում:
Պիտանելիության Ժամկետը
Սենյակային ջերմաստիճանի պայմաններում փակ վիճակում 3 տարի
Փաթեթավորումը
1 կգ, 2.5 կգ, 4 կգ, 20 կգ, 250 կգ: