Նկարագրություն
Խոնավակայուն դիսպերսիոն սոսինձ, համապատասխանում է EN 204 նորմի խոնավակայուն սոսինձների D3 կարգի պահանջներին:
Օժտված է բարձր խոնավակայունությամբ և սոսնձման գերբարձր ամրությամբ: Չորանալուց հետո թափանցիկ է: Կիրառվում է մանրատախտակի, փայտի, լամինատե հատակի, փայտատաշեղային սալերի միացումների սոսնձման համար: Սոսնձվող մակերեսը պետք է զերծ լինի փոշուց, յուղից և սոսնձմանը խոչնդոտող այլ նյութերից:
Պահպանման Պայմանները
Պահպանել 5օC ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Պիտանելիության Ժամկետը
Պահպանման ժամկետը 24 ամիս արտադրման օրից:
Փաթեթավորումը
0.4կգ Տյուբիկ, 0.4 կգ, 1 կգ, 20 կգ