Banner-bg

Solid — Հակակոռոզիոն Ներկ

Product

Հատկությունները

Ալկիդային խեժի հիմքի վրա, արագ չորացող, ունի լավ կպչողականություն, առաջացնում է էլաստիկ թաղանթ: Կայուն է խոնավության և աղի ջրի նկատմամբ: Չի պարունակում կապար և այլ թունավոր նյութեր:

Կիրառումը

Կիրառվում է տարբեր արտաքին և ներքին մետաղյա մակերեսներ, պողպատյա կոնստրուկցիաներ, կամուրջներ, խողովակներ, աստիճաններ և այլն ներկելու, կոռոզիայից պաշտպանելու համար:

Մակերեսի նախապատրաստումը

Մակերեսը մաքրել կեղտի, յուղի, հին ներկի շերտերից մետաղյա խոզանակով կամ որևէ այլ եղանակով:

Օգտագործման եղանակը

Մակերեսը ներկել վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով: Ներկել 2 շերտով՝ 8 ժամ ընդմիջումով:

+20 ° С պայմաններում չորանում է 90 րոպե, լրիվ չորանում է 12 ժամում:

Ծախսը

6 քմ/կգ 1 շերտի դեպքում:

Պահպանման ժամկետը

Սենյակային ջերմաստիճանի պայմաններում փակ վիճակում 36 ամիս:

Անվտանգության կանոնների պահպանումը

  • Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում
  • Հեռու պահել երեխաներից
  • Խուսափել աչքերի հետ շփումից
  • Չլցնել կոյուղու մեջ
  • Դյուրավառ է:

Հնարավոր գույները

մոխրագույն, կարմիր

Փաթեթավորումը

0․9 կգ, 2.5 կգ, 4 կգ, 18 կգ, 200 կգ:

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Էլ. հասցե.

info@crownchemical.am

info@aran.am

sales@aran.am

 

Հեռախոսահամար.

(+37494)521622

(+37410)440322

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

ՀՀ, Երևան, Գարեգին Նժդեհ 37/10, 15 տարածք

ՍՈՑ. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ